ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Ճիճվային հիվանդություններ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զեկույցներ է հրապարակել, որոնց համաձայն, բոլոր հիվանդությունների 80%-ը մարդու օրգանիզմի վրա մակաբույծների անմիջական ազդեցության ու դրանց գործունեության հետևանք են:
Մենք հաճախ չենք գիտակցում, թե մեր առողջությունը, ինքնազգացողությունը, արարքները, ճաշակները որքանով են առնչվում մեր օրգանիզմի աներևույթ բնակիչների հետ:
Մեր օրերում, կարելի է ասել, «ըստ արժանվույն չեն գնահատվում» այդ օրգանատեսակները: Երբեմն մասնագետները չեն էլ կասկածում, թե մակաբույծները, որոնք սովորել են հարմարվել ցանկացած պայմանների, քողարկվել տարածված հիվանդությունների տեսքով, ինչպես և ինչքան կարող են ազդել, սկսած օրգանների մեխանիկական վնասվածքից մինչև թունավորումը զանազան` կենսագործունեության համար անհրաժեշտ մթերքներով, ալերգիկ ռեակցիաներով: Մակաբույծները կարող են մեզ անհրաժեշտ սնունդը կլանել, բարդացնել հիվանդությունների ընթացքը, թուլացնել իմունային համակարգը, նպաստել վարակիչ ու մանրէաբանական հիվանդությունների ներթափանցմանը օրգանիզմ: Փաստեր կան, որ մակաբույծի դեմ արդյունավետ բուժումից հետո մարդը ապաքինվել է «անբուժելի» համարվող հիվանդությունից:
Մակաբույծները վերին շնչուղիների շատ ու շատ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Օրինակ` բրոնխիտ, թոքամզի բորբոքում, թոքախտ հիվանդությունները կարող են թոքերում ասկարիդի թրթուրի առկայության հետևանք լինել, որը սովորաբար «սիրում է » բնադրվել լյարդում:
Շաքարախտը երբեմն կարող է պայմանավորված լինել խոշոր եղջրավոր անասուններից մարդուն փոխանցվող տրեմատոդ մակաբույծի առկայությամբ:
Աթերոսկլերոզը հաճախ անոթների պատերի տրիխոմոնադներով ախտահարման հետևանքով է առաջանում:
Մաշկի հիվանդությունները, ինչպիսիք են պզուկները, ակնեն, պապիլոմաները, մատների արանքում սնկերը և անգամ կրունկների ճաքերը, տարբեր էկզեմաները, նույնպես կարող են մակաբույծների գործունեության հետևանքով առաջանալ:
Փսորիազ. առաջանում է օրգանիզմում կրեմնիումի անբավարարությունից, քանի որ այն մեծ բավականությամբ խժռում են մակաբույծները` գրեթե ոչինչ չթողնելով «տիրոջը»:
Հոդերի ու ջլերի հիվանդություններ (արթրիտ, արթրոզ, ռադիկուլիտ, հոդատապ), ալերգիա, սակավարյունություն, սրանք ևս հետևանք են մակաբույծների կենսագործունեության, որոնք առաջին հայացքից կարծես թե կապ չունեն այդ հիվանդությունների հետ:
Փորկապություն. հաճախ մակաբույծները խոչընդոտում են սննդի առաջխաղացմանն աղիքներում: Մակաբույծները գրգռում են աղիքային ռեցեպտորները, ինչը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի շարժունակության խանգարման:
Փորլուծ. երբեմն փորլուծը ոչ թե անորակ մթերքներով թունավորման, այլ հելմիտների, ճիճուների գործունեության հետևանքով է առաջանում:
Թութք. տվյալ հիվանդության պատճառը կարող են լինել ոչ թե բորբոքված ու մեծացած հանգույցները, այլ ուղիղ աղիքի լորձաթաղանթի տակ մակաբույծների բազմացումը:
Մաշկի հիվանդություններ (պրոբլեմատիկ մաշկ): Մակաբույծները, հայտնվելով մարդու օրգանիզմում, ձվադրում են, իսկ թրթուրներն ակտիվորեն տարածվում են բոլոր օրգաններում ու հյուսվածքներում: Մակաբույծները կարող են եղնջատենդի, տարատեսակ ցաների, էկզեմայի ու մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ:
Կան մակաբույծներ էլ (նեմատոդ, տրեմատոդ, ցեստոդ ու պարզագույն միկրոօրգանիզմներ), որոնք մարդու օրգանիզմում ուռուցքի, դերմատիտների, պապիլոմաների, մաշկի վրա խոցերի նման ախտանշաններ են առաջացնում:
Ասթման կամ կրծքահեղձուկը ևս կարող են առաջանալ ասկարիդի թրթուրների պատճառով: Երբ ասկարիդի թրթուրները ստամոքսում են, դրանք ոչ թե աղիքներ են գաղթում, ինչպես հիմնականում բոլոր մակաբույծների դեպքում է լինում, այլ վարակված մարդու թոքեր:
Բոլոր կենդանիներն ունեն ասկարիդ. նրանց հետ սերտ շփումն ու անվտանգության միջոցներին չհետևելը ոչ միայն ասթմայի է հանգեցնում, այլև դրանից կարող են ախտահարվել նաև մյուս օրգանները (ուղեղը, լյարդը, երիկամները, սիրտը):
Մակաբույծների ձվերը կենդանիների արտաթորանքի միջոցով դուրս են գալիս, հայտնվում բրդի վրա ու շրջակա միջավայրում: Մարդը կարող է վարակվել կենդանիների հետ անմիջական շփման հետևանքով, անտառում սունկ, հատապտուղ հավաքելիս, չստուգված տեղերից ջուր խմելիս:
Հոդերի ու մկանային ցավ. մակաբույծների շատ տեսակներ, տեղաշարժվելով օրգանիզմում, իրենց համար հարմարավետ տեղի որոնման համար թափանցում են մկանային ու հյուսվածք ու հոդային հեղուկի մեջ: Նման վարքագիծը հանգեցնում է ցավի ու բորբոքման: Տվյալ հատվածում գոյանում է միակցող մի հյուսվածք, որը կոչվում է ֆիբրոզ (միակցող հյուսվածքի կոշտացում` հոդերի վրա սպիանման փոփոխությունների առաջացմամբ):
Որոշ դեպքերում օրգանիզմի իմունային համակարգի պատասխան ռեակցիան մակաբույծների գործունեության հանդեպ կարող է լրացուցիչ ցավ պատճառել մարդուն, ինչն ուղեկցվում է մկանների ու հոդերի բորբոքմամբ: Հաճախ այս ախտանշանները հանգեցնում են սխալ ախտորոշման, ու մարդուն սկսում են բուժել արթրիտի կամ էլ արթրոզի դեմ, մինչդեռ պատճառը բոլորովին այլ բան է լինում:
Քնի խանգարում, որի պատճառը կարող է լյարդի ակտիվ գործունեությունը լինել, քանի որ լյարդի կենսառիթմերն այդ պահին առավելագույնս ներգրավված են աշխատանքի մեջ, այդպիսով օրգանիզմը մաքրվում է կուտակված թունավոր նյութերից (մակաբույծների կենսագործունեության արգասիքներից):
Իմունիտետի թուլացում. մակաբույծների կենսագործունեությունն օրգանիզմի իմունային համակարգը միշտ ակտիվ վիճակում է պահում, ինչից այն «հոգնում» է, այլևս զգոն չէ օտարածին ներթափանցման նկատմամբ, ինչի հետևանքով էլ մարդը շուտ է վարակվում ու հիվանդանում ցանկացած տեսակի վարակիչ կամ էլ վիրուսային հիվանդությունով: Ստացվում է, որ փոխանակ իմունային համակարգը պայքարի մակաբույծների դեմ, ճանապարհից «շեղված» իմունային համակարգի ուժերով սկսում է սեփական օրգաններն ու հյուսվածքները ոչնչացնել:
Իմպոտենցիա. ուրոգենիտալ տրիխոմոնադը կարող է իր ներկայությամբ տղամարդու օրգանիզմում իմպոտենցիայի պատճառ դառնալ, քանի որ նրա սնունդը կազմված է սպերմատոզոիդներից:
Քրոնիկ հոգնածություն, որի դրսևորումներից են թուլությունը, ցրվածությունը, հիշողության խանգարումը, ուշադրության կենտրոնացման բացակայությունը:
Այսօր թերևս չգտնվի մի հիվանդություն, որում մակաբույծների «մատը» խառը չլինի: Մարդը կարող է միաժամանակ մի քանի տեսակի մակաբույծի «տեր լինել»: Դա է պատճառը, որ անհնար է միանգամից ախտորոշել, առավել ևս միանգամից դեղամիջոց նշանակել:
Բուժումը սովորաբար արվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով կազմված հիվանդության պատկերով: Սակայն չպետք է հուսահատվել, քանի որ սա երկարատև բուժում պահանջող ընթացք է, որի ժամանակ պետք է զգոն լինել կրկնավարակից խուսափելու համար: Չէ՞ որ մակաբույծներից դժվարությամբ ձեռք բերված «ազատագրումը» կեղտոտ ձեռքերը կարող են հեշտությամբ հօդս ցնդեցնել:
Կաթի շիճուկ. ինչպե՞ս կարելի է օգտագործել
Շիճուկը կաթի վերամշակումից ստացվող ամենաօգտակար մթերքներից է: Այն կիրառում են խոհանոցում, բժշկության մեջ ու կոսմետոլոգիայում: Շիճուկի օգտակար հատկությունները դեռևս կիրառում էր Հիպոկրատը, իսկ ժամանակակից բժշկությունն ընդունում է, որ շիճուկը հրաշալի միջոց է մի շարք հիվանդությունների կանխարգելման ու բուժման դեպքում, ինչպիսիք են սթրեսները, նևրոզներն ու մաշկային հիվանդությունները:
Եթե տանը կաթնաշոռ պատրաստելն ընդունված է, ապա մի շտապեք շիճուկը թափել: Այն ախորժելի տեսք չունի, սակայն չափազանց օգտակար է:
Ի դեպ, մեր մեծ մայրիկներն ու տատիկները պանրի աղաջուրը պատրաստում էին շիճուկով: Այն կարելի է օգտագործել խմորներում, բացի այդ, ցածր կալորիական է:
Ո՞ր հիվանդությունների դեպքում է շիճուկն օգտակար
Շիճուկի օգնությամբ կարելի է կարգավորել աղիքների միկրոֆլորան, մարսողությունը, ամրապնդել իմունիտետը: Այն գերազանց միջոց է բեռնաթափման օրերի համար: Օգնում է կարգավորելու քաշը, առողջացնում է օրգանիզմը, քանի որ աղիքների վրա շիճուկի ազդեցությունը կարելի է համեմատել մաքրասեր տնտեսուհու աշխատանքի հետ, որը որոշել է տակից գլուխ մաքրել իր տունը, տվյալ դեպքում` աղեստամոքսային տրակտը: Շիճուկը մաքրում է օրգանիզմն անպետք նյութերից, ընդ որում, օրգանիզմին դրա փոխարեն տալիս է օգտակար նյութեր:
Սովորական շիճուկը կարող է ազատել գլխացավից, մաքրել աղիքները, անգամ թութքը բուժել, վերացնել սեբորեան ու նույնիկ ամրացնել մազերը: Եթե չգիտեք, թե ինչ անեք ստացված շիճուկը, ապա լցրեք այն լոգանքի համար նախատեսված ջրի մեջ. այն երիտասարդացնող ազդեցություն ունի, բաղադրության ամինաթթուների շնորհիվ: Մեկանգամյա լոգանքի համար բավարար է 2 լ շիճուկը: Ասում են, որ Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքներից մեկն էլ շիճուկով լոգանքն էր:
Տարբեր արտադրողների կաթից ստացված շիճուկը տարբեր համ է ունենում, եթե մեկ անգամ գնված մթերքից ստացված շիճուկը ձեզ դուր չի գալիս, ապա ընտրեք այլ արտադրանք:
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն